|
Հայոց ամսանունները դարերի ընթացքում բավական փոփոխվել են: Մ.թ.ա. առաջին հազարամյակի կեսերից հայերն սկսել են օգտվել արեգակնային օրացույցից: Տարին կազմված էր 12 հիմնական (յուրաքանչյուրը` 30 օր) և մեկ լրացուցիչ (5 օր) ամիսներից: Հին հայկական տոմարով տարվա սկիզբը Նավասարդի 1-ն էր (օգոստոսի 11-ը): Ստորև տրված են հին հայկական ամսանունները:
Նավասարդ Հոռի Սահմի Տրե Քաղոց Արաց Մեհեկան Արեգ Ահեկան Մարերի Մարգաց Հրոտից Ավելյաց
|
|
|
Պատկերադարան → 2011 թ. արշավներ → Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) Հուլիս ամսվա վերջին արշավի ուղղությունն Արագած լեռան լանջերին
թաքնված լեռնային գեղեցկուհին էր՝ Գեղարոտի ջրվեժը: Այս ջրվեժի մասին հավանաբար քչերն
են լսել, այնտեղ հասնելու համար երկար ու ձիգ ճանապարհ պետք է հաղթահարել: Այդ երկար
ու ձիգ ճանապարհի հիմնական հատվածը մենք բեռնատարով անցանք, մեր ուրախ ու տպավորիչ
բեռնատարով: Թե ինչպես 37 արշավականներով տեղավորվեցինք այդ մի բուռ բեռնատարում, հիմա
արդեն չեմ պատկերացնում, բայց հիշում եմ, որ դեռ մի 10 հոգու տեղ էլ կար:
Մինչև բեռնատարով գյուղից դուրս եկանք, արդեն բոլորս էլ քիչ
թե շատ թրջվել էինք, քանի որ գյուղացիներից շատերը մեզ հետ միակողմանի ջրոցի էին խաղում:
Բեռնատարով գնացինք մոտ ժամուկես, ինչից հետո մեկնարկեց մեր քայլարշավը դեպի ջրվեժ: Ջրվեժը դեռ
հեռվից է երևում, սակայն այն լիարժեք վայելելու համար հարկավոր է ընդհուպ մոտենալ:
Նշեմ, որ նախքան Գեղարոտի մեծ ջրվեժին հասնելը նույն գետի վրա կա մեկ այլ՝ ավելի փոքր՝
Գեղարոտի փոքր ջրվեժը:
Քայլում էինք դաշտերով, քարերով՝ թռչելով ամենուր հանդիպող
քչքչան առվակների վրայով: Ճանապարհի վերջնամասում մի փոքր ավելի մեծ թռիչքներով անցանք
գետը և բարձրացանք ջրվեժի մոտ: Իսկ ջրվեժը խիստ վարար էր ու շռնդալից: Նույնիսկ +40
աստիճան շոգին նրա կողքը (էլ չեմ ասում՝ տակը) երկար կանգնելն ուղղակի անհնար է, քանի
որ ջուրը սաստիկ սառն է: Լեռնային գեղեցկուհին իրոք որ հիացրեց ու ապշեցրեց բոլորիս:
Արշավի մասնակիցներից շատերը նշեցին, որ Գեղարոտի ջրվեժն իրենց համար իսկական բացահայտում
էր:
Ջրվեժի գեղեցկությունն ու սառնությունը մի լավ վայելելուց
հետո երկար դադար տվեցինք ջրվեժից ոչ հեռու՝ գետափին մոտիկ: Մասնակիցները դժվարությամբ
համաձայնեցին լքելու այս գեղեցիկ վայրը, սակայն առջևում երկար քայլարշավ ունեինք. բեռնատարով
եկած ճանապարհը պետք է ոտքով վարադառնայինք: Մոտ 15 կմ քայլելուց հետո հասանք Արագած
գյուղ, որտեղից էլ մեր առջև գեղեցիկ տեսարան բացվեց՝ Արագած լեռան՝ մայրամուտի լույսերով
զարդարված արևելյան և հյուսիսային գագաթների համայնապատկերը:
Ավարտվեց նոր տպավորություններով ու ծանոթություններով հագեցած
ևս մեկ գեղեցիկ օր, որը նման չէր ու չի լինի մեկ ուրիշ օրվա: Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Էդգար Հարությունյանի:
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Արագած գյուղում մեզ առաջինը դիմավորեցին այս պապիկն...
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. ...ու այս տատիկը
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ.
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Մի դրվագ Վարդավառից
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Մեր ուրախ բեռնատարը
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Հասանք տեղ
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Իջնում ենք բեռնատարից
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ.
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Գոռը
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Քայլարշավի մեկնարկը
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ.
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Գեղարոտի փոքր ջրվեժը
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Գեղարոտ գետը
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ.
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ.
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Ջրվեժն ու արշավականը
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Սահուն քայլերով մոտենում ենք ջրվեժին
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագած լեռան հարավային և արևելյան գագաթներն իրար կապող գոգավորության կենտրոնում
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Նունեն ու Մարիամը
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Մեր հնդիկ ընկերը՝ Souvik-ը
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Վստահի՛ր ուժերիդ, հավատա՛ ծարավիդ...
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ.
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Անցնում ենք մյուս ափ՝ ջրվեժին մոտենալու համար
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Բարձրանում ենք ջրվեժի մոտ
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Խռովահույզ ջրվեժն ու մտասույզ Մարինան
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Ա՜յ քեզ ջրահարս...
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Տարերք
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ.
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Մի կերպ հավաքվեցինք իրար գլխի. ոչ ոք չէր ուզում հեռանալ այստեղից
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Բայց ստիպված էինք վերադառնալ
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Իսկ այստեղ մի հրաշալի աղբյուր կա, որի ջուրը ոչ թե ձնհալից է առաջանում, այլ բխում է գետնի տակից
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ.
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Խմբակային գետանցում
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Գետանցում
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ.
|
Գեղարոտի ջրվեժ (քայլարշավ, 17 կմ) 31.07.2011թ. Արագած լեռան արևելյան և հյուսիսային գագաթները Արագած գյուղից
| |
|
|
Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)
Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)
|
|