Մոսկվայի Կրեմլի զինապալատում է գտնվում «Ալմաստե գահը», որը պատրաստել են Նոր Ջուղայի հայ վարպետները: Այն Սպահանից Մոսկվա եկած հայ վաճառական Զաքար Սահրատյանը 1660 թ. նվիրել է Ալեքսեյ Միխայլովիչ ցարին: Գահի պատրաստման համար օգտագործվել են 897 տարբեր չափսի ալմաստ, 1298 մարգարիտ, մեղեսիկ (ամետիստ), շափյուղա, տպազիոն, հակինթ, 1830 նիշապուրի փիրուզ, ոսկի, արծաթ: «Ալմաստե գահը» աշխարհին հայտնի ընտիր գահերից մեկն է:
|