Հայաստանում զանգը պատրաստել են պղնձից, որը հնչուն մետաղ է: Գրիգոր Նարեկացին այդ մասին վկայում է. «զանգակ նիւթոյ պղնձոյ»: Իսկ Գրիգոր Տաթևացին հաղորդում է, որ զանգը ձուլելու ժամանակ պղնձին խառնել են արծաթ, որն ավելի հնչեղ էր դարձնում զանգի ձայնը: Անեցի արհեստավորները այնպիսի զանգեր են պատրաստել, որոնց ձայնը հասնում էր ոչ միայն Ծաղկոցաձորի ամենամթին խորշերը, այլև Շիրակի սահմաններից շատ հեռու: Պահպանված ամենահին հայկական զանգերը երկուսն են, որոնք գտնվել են Տաթևի վանքում: Դրանցից մեկը ձուլվել է 1302 թ., իսկ մյուսը՝ 1304 թ.: Երկուսի վրա ել կան հայերեն արձանագրություններ, ըստ որոնց դրանք ձուլել է տվել կամ գնել է Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը:
|