|
Հայերեն առաջին պարբերականը «Ազդարար» ամսագիրն է, որը հրատարակվել է Մադրասում (Հնդկաստան), 1794-1796 թթ.: Ընդամենը լույս է տեսել 18 համար: Խմբագրել և իր հիմնած տպարանում գրաբարով, մասամբ էլ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով տպագրել է Հարություն Շմավոնյանը:
|
|
|
Հայոց հողի հրաշալիքները → Արցախ → Բռի եղցի Բռի եղցի վանք
Բռի
եղցի վանքը գտնվում է ԼՂՀ Մարտունու
շրջանի Հացի գյուղի արևելյան կողմում, բլրի գագաթին: Կառուցել են Աղվանից
կաթողիկոս Ստեփանոսը և նրա եղբայր Ներսես եպիսկոպոսը XIII դ. (վանքի տարածքում
պահպանվել են V–VI դդ. կոթողների բներ, խարիսխներ և խոյակներ):
Վանքի համալիրը կազմված է միմյանց կից երկու միանավ եկեղեցիներից, նրանց արևմուտքից կից, խաչվող կամարներով ծածկով ընդհանուր գավթից, արևմտյան կողմում առանձին կանգնած, ճարտարապետ Խաչենիկ Անեցու կառուցած միանավ եկեղեցուց, դեպի արևմուտք, բլրի ստորոտում, Շահեն ճարտարապետի կառուցած համանման եկեղեցուց և երեք խոշոր որմնափակ խաչքարերից (նրանցից մեկն ունի 1270-ի շինարարական արձանագրություն): Հարավ-արևմտյան խաչքարը ևս Խաչենիկ Անեցու ստեղծագործությունն է: Անիից հրավիրված ճարտարապետի մասնակցությունն արցախյան վանքի եկեղեցու և խաչքարի կառուցմանը նպաստել է վանքի շինությունների ճակատների ձևավորման ՙգեղատեսիլ ոճի՚ կիրառմանը, որը Հայաստանում երևան է եկել XII–XIII դդ. և կապված էր քաղաքային, առաջին հերթին՝ Անիի, մշակույթի զարգացման նոր փուլի հետ:
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի առաջին երեք եկեղեցիները
|
Բռի եղցի վանք Առաջին բանը, որ աչքի է ընկնում վանքն այցելելիս, այս գեղեցիկ ճարտարապետական կոթողներն են, որոնք կոչվում են որմնափակ խաչքար
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի երրորդ եկեղեցու մուտքը
|
Բռի եղցի վանք Սիրամարգի բարձրաքանդակ Բռի եղցի վանական համալիրի երրորդ եկեղեցու արևմտյան ճակատին
|
Բռի եղցի վանք Սիրամարգի բարձրաքանդակ Բռի եղցի վանական համալիրի երրորդ եկեղեցու արևմտյան ճակատին
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի երրորդ եկեղեցու արևմտյան ճակատը
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի երրորդ եկեղեցին
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի երրորդ եկեղեցու բարավորի զարդանախշերից
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի երրորդ եկեղեցու դռան երեսակալների զարդանախշերից
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի երրորդ եկեղեցու ռոմբազարդ բարավորը
|
Բռի եղցի վանք Խաչքար` ագուցված Բռի եղցի վանական համալիրի երրորդ եկեղեցու պատին
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի առաջին եկեղեցու մուտքը
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի առաջին եկեղեցու բարավորը
|
Բռի եղցի վանք Հատված Բռի եղցի վանական համալիրի առաջին և երկրորդ եկեղեցիների ընդհանուր գավթից
|
Բռի եղցի վանք Վանքի պատերի մեջ ամփոփված ավելի հին հուշարձանների բազմաթիվ բեկորները, ինչպիսին սա է, հաստատում են վանքի տեղում վաղ միջնադարյան, նույնիսկ մինչև հեթանոսական ժամանակները հասնող մշակույթի գոյությունը
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի առաջին երեք եկեղեցիները
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի երրորդ որմնափակ խաչքարը
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի երրորդ որմնափակ խաչքարի ներսի խաչքարերը հողմահարվել են, լվացվել, գրեթե անհետ կորել են զարդաքանդակները, վիմագրերը
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի երկրորդ որմնափակ խաչքարի որմնախորշի խաչքարերը
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի երկրորդ որմնափակ խաչքարը
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի առաջին երկու որմնափակ խաչքարերը. դրանք կառուցամասերով և հարդարանքով շատ նման են իրար, ունեն 3.5 մ բարձրություն, 3.22 մ լայնություն, 1.85 մ հաստություն... յուրաքանչյուրի արևմտյան որմնախորշում տեղադրված են չորսական խաչքար
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի առաջին որմնափակ խաչքարը
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի ընդհանուր տեսքը (բացի չորրորդ եկեղեցուց)
|
Բռի եղցի վանք Սիրամարգի բարձրաքանդակ Բռի եղցի վանական համալիրի չորրորդ եկեղեցու արևմտյան ճակատին
|
Բռի եղցի վանք Սիրամարգի բարձրաքանդակ Բռի եղցի վանական համալիրի չորրորդ եկեղեցու արևմտյան ճակատին
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի չորրորդ եկեղեցու մուտքի բարավորը. սա եզակի է հայկական ճարտարապետության մեջ
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի չորրորդ եկեղեցին.
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի չորրորդ եկեղեցու միակ` արևմտյան մուտքը
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի չորրորդ եկեղեցու արևմտյան ճակատի խաչքարերից
|
Բռի եղցի վանք Բռի եղցի վանական համալիրի չորրորդ եկեղեցու արևմտյան ճակատի խաչքարերից
| |
|
|
Ազոխի քարանձավի բնակիչը (լուսանկարը՝ Տիգրան Շահբազյանի, 11.09.2011)
Ազոխի քարանձավի բնակիչը (լուսանկարը՝ Տիգրան Շահբազյանի, 11.09.2011)
|
|