Հայաստան
Արցախ
  - Ամարաս
  - Բռի եղցի
  - Գանձասար
  - Գտչավանք
  - Դադիվանք
  - Եղիշե առաքյալ (Ջրվշտիկ)
  - Երից Մանկանց վանք
  - Խաթրավանք
  - Ծիծեռնավանք
  - Ղազանչեցոց
Ջավախք

Ազատի կիրճ <br />06.05.2012թ.
Ազատի կիրճ
06.05.2012թ.

   «Ուրբաթագիրք». այսպես է կոչվում հայերեն առաջին տպագիր գիրքը, որը Հակոբ Մեղապարտը տպագրել է Վենետիկում, 1512 թ.: Տառատեսակը բոլորգիր է, տպագրությունը՝ սև ու սպիտակ, ունի 124 էջ: «Ուրբաթագրքի» եզակի օրինակները պահպանվում են Հայաստանի և արտերկրի մի քանի գրադարաններում: Գրքում ամփոփված են առասպելախառն պատմություններ, չափածո աղոթքներ: Ժողովածուն «Ուրբաթագիրք» խորագիրը ստացել է ուրբաթ օրվա անունից, իսկ ուրբաթը, ըստ Ղևոնդ Ալիշանի, հնուց ի վեր համարվել է հմայական ազդեցության օր:
   1512-1513 թթ. Հակոբ Մեղապարտի ջանքերով Վենետիկում լույս են տեսել հայերեն առաջին գրքերը: Ահա դրանք ըստ հերթականության. «Ուրբաթագիրք», «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար» և «Տաղարան»:

 

Հայոց հողի հրաշալիքները Արցախ Դադիվանք

Դադիվանք

Դադիվանքը, որը հայտնի է նաև Խութավանք, Դադեի վանք անվանումներով, գտնվում է Մեծ Հայքի Արցախ նահանգի Վերին Խաչեն (Ծար) գավառում, Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, անտառապատ լեռան լանջին: Ըստ ավանդության, հիմնադրվել է Քրիստոսի ծնունդից հետո I դ., Թադեոս առաքյալի 70 աշակերտներից մեկի` Արցախում քրիստոնեության քարոզչության համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում: Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա: Դադիվանքը պատմական աղբյուրներում հիշատակվում է IX դ. 1-ին կեսից: XII-XIII դդ. եղել է եպիսկոպոսանիստ, Վերին Խաչենի իշխանության հոգևոր կենտրոնը: 1145-ին վանքն ավերել են սելջուկները, 1170-ական թթ. այն վերանորոգվել է: Դադիվանքի համալիրը բաղկացած է շինությունների երկու մեծ խմբերից. հյուսիսում եկեղեցիներն են, գավիթները, ժամատունը, հարավում` աշխարհիկ շենքերը: Պահպանված Ս. Դադի միանավ եկեղեցին (X-XI դդ.) իր խոշոր չափերով եզակի է հայկական նույնատիպ եկեղեցիների շարքում: Նրան հարավից կից են վանքի երկրորդ` ուղղանկյուն խորանով միանավ եկեղեցին և թաղածածկ գավիթը (XII դ.): Դադիվանքում էր Առանշահիկ-Վախթանգյան իշխանական տան տոհմական տապանատունը: 1211-ին համալիրի հարավում պալատական դահլիճ է կառուցվել, որն ունի քառասյուն կենտրոնակազմ հորինվածք և լուսավորվում է երդիկից: 1214-ին Վախթանգ իշխանի կինը` Արզուխաթունը, կառուցել է վանքի գլխավոր` Կաթողիկե եկեղեցին, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածքով: Ներսում XIII դ. որմնանկարներ են: Գմբեթն ու ճակատները հարդարված են դեկորատիվ կամարաշարերով: Հարավային պատին ողջ հասակով քանդակված են Արզուխաթունի որդիներ Հասան և Գրիգոր իշխանները` եկեղեցու մանրակերտով, իսկ արևելյան ճակատին ս. Դադիի և Վախթանգ իշխանի կիսանդրի պատկերաքանդակներն են:

Կաթողիկեին արևմուտքից կից է սյունասրահը, որն ավարտվում է զանգակատնով: Վերջինիս ստորին հարկում կանգնեցված են վանահայր Աթանասի` 1283-ին պատվիրած, նուրբ զարդաքանդակներով երկու խաչքարերը: 1224-ին Գրիգորիս եպիսկոպոսը Ս. Դադի եկեղեցուն արևմուտքից կից կառուցել է քառամույթ, գմբեթավոր ժամատունը: Սյունասրահից հարավ կանգուն է վանքի չորրորդ` գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին (XIII դ.), որի թմբուկը կառուցված է աղյուսով: Պալատական դահլիճին արևմուտքից կից է թաղածածկ սեղանատունը` խոշոր խոհանոցով, արևելքից` XIII դ. 2-րդ կեսին Գրիգորիսի և Աթանասի կառուցած գրատան շենքը` հարակից սենյակներով: Դադիվանքի համալիրի հարավ-արևմտյան կողմում են միմյանց կից, երկհարկանի աշխարհիկ շենքերը (XIII դ.), որոնցից հյուրատան վրայինը առաջնորդարանն է: Նույն կողմում է նաև Հասան-Ջալալի ապարանքը, առաջին հարկում` հնձանն ու մառանը:

Դադիվանքը հայկական միջնադարյան լավագույն և խոշոր ճարտարապետական համալիրներից է` հատկապես արժեքավոր եկեղեցական ու աշխարհիկ շենքերի բազմազանությամբ, կառույցների և հարդարանքի ինքնատիպությամբ: Հայկական կերպարվեստի պատմության համար կարևոր են վանքի Կաթողիկե եկեղեցու որմնանկարները: Հարավային պատին պատկերված են Քրիստոսի կողմից` խույրի և Աստվածածնի կողմից թիկնոցի հանձնումը Նիկողայոս Հրաշագործին, իսկ հյուսիսային պատին ս. Ստեփանոսի քարկոծվելով նահատակության և Ծննդի տեսարաններն են: Համալիրի կազմում կան նաև մատուռներ և բարձրարվեստ խաչքարեր: Կառույցների որմերը հարուստ են արժեքավոր արձանագրություններով:

Դադիվանքն ունեցել է ընդարձակ կալվածքներ (գյուղեր, վարելահողեր, անտառներ և այլն), որոնք տարածվել են մինչև Գեղարքունիք: XIX դ. Դադիվանքի կալվածքները կազմել են շուրջ 200.000 հա, XX դ. սկզբին՝ 50.000 հա: 1920-ին գավառը Ադրբեջանին բռնակցվելուց հետո Դադիվանքը զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց և լքվել: 1960-ական թթ. ադրբեջանական իշխանությունները վանքի համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները սկզբնապես ապրել են Դադիվանքի եկեղեցիներում ու այլ շենքերում և դրանց բավական վնասել: Հատկապես տուժել են Կաթողիկեի որմնանկարները: 1993-ի մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է: 1999 թվականին սկսվել են Դադիվանքի վերանորոգման աշխատանքները:


Share |

ՄԱՅԻՍԻ 19-ին՝ ՊԱՐԶ ԼՃԻՑ ԳՈՇԻ ԼԻՃ, ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ՝ ԳԵՂԱՐԴԻՑ ԳԱՌՆԻ

Սիրելի արշավականներ, մայիսի 19-ին մեկնում ենք Պարզ լիճ, Գոշավանք և Գոշի լիճ, տոմսի արժեքը՝ 4.000 դրամ, մայիսի 20-ին մեկնում ենք Գեղարդ, որտեղից կիրականացնենք քայլարշավ դեպի Գառնի՝ սարերով-ձորերով, տոմսի արժեքը՝ 3.000 դրամ: Գրանցվել կարող եք` զանգահարելով Էդգարին (094 89 55 16) կամ Տիգրանին (094 41 30 77):

 


Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)

Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)

 


Copyright © Edgar Harutyunyan. All rights reserved. Development by INFOstream