Հայաստան
Արցախ
  - Ամարաս
  - Բռի եղցի
  - Գանձասար
  - Գտչավանք
  - Դադիվանք
  - Եղիշե առաքյալ (Ջրվշտիկ)
  - Երից Մանկանց վանք
  - Խաթրավանք
  - Ծիծեռնավանք
  - Ղազանչեցոց
Ջավախք

Ազատի կիրճ <br />06.05.2012թ.
Ազատի կիրճ
06.05.2012թ.

   Մոսկվայի Կրեմլի զինապալատում է գտնվում «Ալմաստե գահը», որը պատրաստել են Նոր Ջուղայի հայ վարպետները: Այն Սպահանից Մոսկվա եկած հայ վաճառական Զաքար Սահրատյանը 1660 թ. նվիրել է Ալեքսեյ Միխայլովիչ ցարին: Գահի պատրաստման համար օգտագործվել են 897 տարբեր չափսի ալմաստ, 1298 մարգարիտ, մեղեսիկ (ամետիստ), շափյուղա, տպազիոն, հակինթ, 1830 նիշապուրի փիրուզ, ոսկի, արծաթ: «Ալմաստե գահը» աշխարհին հայտնի ընտիր գահերից մեկն է:

 

Հայոց հողի հրաշալիքները Արցախ Ղազանչեցոց

Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցի

Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է ԼՂՀ Շուշի քաղաքի կենտրոնում: Կառուցվել է 1868-1887-ին, փոքր միանավ եկեղեցու տեղում, Նախիջևանի Ղազանչի (Շահկերտ) գյուղից Շուշի գաղթած բնակիչների միջոցներով, ճարտարապետ Սիմեոն Տեր-Հակոբյանի նախագծով: Օծվել է 1888-ի սեպտեմբերի 20-ին: Սրբատաշ կաթնագույն կրաքարով կառուցված Շուշիի Ղազանչեցոց Ս.  Ամենափրկիչ եկեղեցին հայկական ամենախոշոր եկեղեցիներից է (35 մ երկարությամբ, 23 մ լայնությամբ և 35 մ բարձրությամբ): Նրա արտաքուստ խաչաձև, չորս մույթերի վրա դրված բարձր գմբեթով ծավալատարածական հորինվածքում ակնհայտ է Էջմիածնի Մայր տաճարին նմանեցնելու ձգտումը: Եկեղեցում պահվել է ս. Գրիգորիսի Աջը: Դեպի արևմուտք շուշեցի բարերար Ա. Խանդամիրյանցի կառուցած եռահարկ զանգակատունն է, որի 2-րդ հարկի չորս անկյուններում հրեշտակների մեծադիր արձաններ են դրվել:

Եկեղեցին գործել է մինչև 1930-ը, մասամբ նորոգվել է 1981-1988-ին` վերականգնող վարպետ Վ. Բաբայանի ջանքերով: 1988-ին Շուշիից հայերին արտաքսելուց հետո ադրբեջանցիները ջարդել են զանգակատան հրեշտակների արձանները և եկեղեցին վերածել զինապահեստի: 1992-ի մայիսի 8-ին Շուշիի ազատագրումից հետո շարունակվել է եկեղեցու և զանգակատան նորոգումը, որն ավարտվել է 1998-ին: Շուշիի Ղազանչեցոց Ս.  Ամենափրկիչ եկեղեցին վերաբացվել և մեծ հանդիսությամբ օծվել է 1998-ի հուլիսի 19-ին` Քրիստոսի Պայծառակերպության օրը:


Share |

ՄԱՅԻՍԻ 19-ին՝ ՊԱՐԶ ԼՃԻՑ ԳՈՇԻ ԼԻՃ, ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ՝ ԳԵՂԱՐԴԻՑ ԳԱՌՆԻ

Սիրելի արշավականներ, մայիսի 19-ին մեկնում ենք Պարզ լիճ, Գոշավանք և Գոշի լիճ, տոմսի արժեքը՝ 4.000 դրամ, մայիսի 20-ին մեկնում ենք Գեղարդ, որտեղից կիրականացնենք քայլարշավ դեպի Գառնի՝ սարերով-ձորերով, տոմսի արժեքը՝ 3.000 դրամ: Գրանցվել կարող եք` զանգահարելով Էդգարին (094 89 55 16) կամ Տիգրանին (094 41 30 77):

 


Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)

Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)

 


Copyright © Edgar Harutyunyan. All rights reserved. Development by INFOstream