|
Հայաստանում կինը առանձնապես չի ստրկացվել ո՛չ ստրկատիրական կարգերի օրով, երբ կային անգամ կին աստվածներ (Անահիտ, Աստղիկ, Նանե), և ո՛չ էլ միջին դարերում, ավատատիրական կարգերի օրով, երբ կինն անգամ շինարարական աշխատանքների և նվիրատվությունների մեջ հանդես է գալիս իբրև բարեգործ՝ իր ամուսնու կամ հոր ու եղբայրների հետ հավասար, երբ նրանց հիշատակին կամ արևապաշտության համար եկեղեցիներում պատարագ է մատուցվում: Ստրկատիրական կարգերի ժամանակաշրջանի այր և կնոջ դաշինքի օրինակ կարող է ծառայել 1969 թ. Ներքին Դվինում բացված դամբարանի քանդակազարդ քարը: Քարի վրա պատկերված են կողք-կողքի կանգնած տղամարդ ու կին՝ իրար ձեռք բռնած, որ նրանց միասնությունն ու սիրո դաշինքն են ազդարարում:
Կարո Ղաֆադարյան
|
|
|
Հայոց հողի հրաշալիքները → Արցախ → Խաթրավանք Խաթրավանք կամ Խադավանք
Խադավանքը
կամ Խաթրավանքը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք,
անտառապատ լեռան լանջին: Կոչվել է Թադեոս առաքյալի 70 աշակերտներից Խադի անունով,
որը, սուրբ Եղիշեի հետ, Արցախում քրիստոնեության առաջին տարածողն էր: Խադավանքը
հիմնադրվել է վաղ միջնադարում, XII դ. եղել Ծարի իշխանության հոգևոր կենտրոնը և
տոհմական տապանատունը: Մեծապես տուժել է 1139-ի երկրաշարժից և սելջուկյան թուրքերի
1143-ի ասպատակությունից, որոնք, Չոլի զորապետի գլխավորությամբ, ապստամբած
արցախցիներից վրեժխնդիր եղան` վանքերն ավերելով ու սրբությունները գերեվարելով:
Խադավանքի վերականգնումը կապված է արևելյան վարդապետներից Հովհաննես Խաչեցու անվան
հետ, որը եղել է Սանահինի և Հաղպատի վանքերի վանահայր: 1204-ին նա կառուցել է
Խադավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին և շինարարական արձանագրության մեջ նշել, որ
վանքում հավաքել է գրքեր և խաչքարեր: Դրա շնորհիվ վանքը դարձել է ինքնատիպ քարեդարան-թանգարան
և մատենադարան (արձանագրությունը` մեկ ամբողջական քարի վրա, տեղափոխվել և զետեղվել
է Երևանի Մատենադարանի ցուցասրահում): Խադավանքի մատենադարանը հետագայում լրացվել
է վանքում գրված ձեռագրերով ու գերեվարված մատյանների, նաև` հեռավոր վայրերից,
հետգնումով (Անի, Կարին, Կապադովկա և այլն): Խադավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին
քառասյուն գմբեթավոր շենք է` իր ծավալի մեջ ներառած մինչ այդ շինված Սուրբ
Պրոկոպիոս և Սուրբ Մինաս մատուռները: Նրա գմբեթն ունի հայկական եկեղեցիների համար
անսովոր, սակայն գավիթներին բնորոշ ձև: Հովհաննես Խաչենցին այդտեղ կրկնել է
Սանահինի վանքի` 118-ին կառուցած գավթի գմբեթը: Սյուների պատվանդաններին կան
պահպանիչ խորհրդանշանների հարթաքանդակներ (եզան, խոյի, առյուծի գլուխներ, օձեր):
Դոփ իշխանուին 1226-ին կառուցել է Խադավանքի եկեղեցու գավիթը (չի պահպանեվել) և
հյուսիս-արևմտյան պատին կից փոքրիկ մատուռ, որից հյուսիս կանգուն է XIV դ. 1-ին
քառորդում Սարգիս եպիսկոպոսի կառուցած երկհարկ զանգակատունը: Մատուռի արևմտյան
պատի վրա կանգնեցվել են (1219-ին և 1220-ին) երկու գեղաքանդակ խաչքարեր: Խադավանքի
համալիրի հյուսիսային կողմում վանահոր բնակարանն է, հյուսիս-արևելքում` երկդահլիճ
գրատուն-մատենադարանի շենքը: XIII դ. Գրիգոր իշխանը և նրա կին Ասփան պատրաստել են
տվել Սուրբ Աստվածածին եկեղեցու բեմի սեղանը: XIV դ. Ասփա իշխանուհին Խադավանք տանող
ճանապարհի վրա կամուրջ է կառուցել (մնացել են խելերը) և խաչքար կանգնեցրել: Նա
վախճանվել է 1311-ին և թաղվել վանքում: XIV-XVI դդ. կրոնական-մշակութային կյանքը
Խադավանքում անկում է ապրել և մասամբ վերակենդանացվել XVII դ., երբ (1691-ին)
նորոգվել են նրա կառույցները:
|
|
|
Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)
Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)
|
|