|
Հազարամյակներ առաջ հայ կինը իր կրծքի կաթը հեղել է քարի վրա, ապա նորածնին կերակրել քարին թափված կաթով: Դա մեծ խորհուրդ է ունեցել. մայրն իր որդուն կապել է հայրենի տան, հայրենիքի հետ, սիրելի դարձրել նրան քարակերտ օրրանը: Այդ պատճառով էլ քարը հնուց ի վեր սրբազան է եղել հայի համար: Ռաֆայել Իսրայելյանը գրել է. «Քարի վրա է ծնվել հայը, քարի վրա ապրել, քարով ապրել, քարը քարին դրել, քարի վրա բարձրացել: Քարերի մեջ է աճել հայ մանուկը, քարով խաղ արել, քարն իմացել, քարի պես ամրացել»:
|
|
|
Հայոց հողի հրաշալիքները → Արցախ → Ծիծեռնավանք Ծիծեռնավանք Ծիծեռնավանքը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի
Աղահեճք գավառում (այժմ` ԼՂՀ Քաշաթաղի շրջանում), Աղավնո գետի աջ ափին, Տաթևի
վանքին հարկատու Ծիծառնուվանք գյուղի եզրին: Ծիծեռնավանքի միաբան Ստեփանոս
վանականը որպես վկա ստորագրել է 844-ին
Սյունյաց իշխան Փիլիպեի` Տաթևի վանքին իր հայրենի Տաթև գյուղը նվիրելու
թուղթը: Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը Ծիծեռնավանքը դասել է XIII դ. Սյունյաց
նշանավոր վանքերի թվին: 1655-ին Նախիջևանի Գողթն գավառի Ս. Խաչ վանքի վանահայր,
եպիսկոպոս, գրահրատարակիչ Թովմա Վանանդեցին Հայաստանի հռչակավոր սրբավայրերին նվիրած
իր չափածո ներբողում հիշատակում է Ծիծեռնավանքը` որպես «մեծ անցյալ» ունեցող:
Ծիծեռնավանքը բարգավաճել է XVII-XVIII դդ., երբ կառուցվել են պարիսպը` կամարակապ
մեծ դարպասով (1633), հարավային կողմում` սեղանատունը, նորոգվել եկեղեցին (1779):
Մինչև XX դ. եղել է գործող վանք (պատկանել է Տաթևի վանքի թեմին` «Ծիծեռնակու սուրբ
վանք» անունով) և մեծ ուխտատեղի, որտեղ Համբարձման և Սուրբ Խաչի տոներին ողջ
Սյունիքից բազմահազար ուխտավորներ են այցելել:
Ծիծեռնավանքի եկեղեցին իր
առանձնահատկություններով և ինքնատիպ հարդարանքով վաղ միջնադարի հայկական
ճարտարապետության կարևորագույն կառույցներից է: Եռանավ բազիլիկ է` ուղղանկյուն
հատակագծով, չորս զույգ մույթերով, շենքի ծավալում արտաքուստ շեշտված միջին նավով,
և հայկական նույնատիպ կառույցների միակ կանգուն և լավ պահպանված օրինակն է: Բազիլիկն
ունեցել է մի քանի շինարարության փուլեր, որոնցից առաջինն արտաքին պատերի ստորին`
սրբատաշ բազալտով (7-8 շարք բարձրությամբ) մասն է` կառուցված IV դ. (կամ ավելի
վաղ. կա տեսակետ, որ Ծիծեռնավանքը եղել է եկեղեցու վերափոխված հեթանոսական տաճար):
V-VII դդ. հաջորդաբար ավելացվել են պատերի` ֆելզիտով վերնամասը, ավանդատները և
պայտաձև խորանը` սյունազարդ վերնահարկով (բացառիկ է հայկական եկեղեցիներում),
փայտե սյուների փոխարեն` կամարաշարերը: Ծիծեռնավանքի բազիլիկի կարևոր առանձնահատկություններն են արևմտյան ճակատում
մուտք չունենալը (որը հատուկ է հեթանոսական տաճարներին և բնորոշ չէ բազիլիկ եկեղեցիներին), խորանի վերևի կամարակապ
սրահը (եզակի է հայկական ճարտարապետության մեջ), բեմում լուսամուտ չունենալը,
թաղակիր կամարների բացակայությունը և այլն: Ի տարբերություն զուսպ արտաքին
ճակատների (լուսամուտների երեսակալներ, շրջանագծի մեջ ներառված հավասարաթև խաչեր),
ներսը վաղ միջնադարի հայկական արվեստին հատուկ հարուստ հարդարանք ունի: Մույթերը
զարդարված են շախմատաձև ու երկշարք ատամիկներով, ալիքաձև ու պարանահյուս, օձակերպ
քանդակներով, ուղղանկյան մեջ ներգծված ութճառագայթանի աստղերով (հանդիպում է
հատկապես V դ. 2-րդ կեսում` Տեկոր, Երերույք, Փարպի, Ամարաս): Հյուսիսային պատին
պահպանվել է որմնանկարների մի հատված` ողջ հասակով կանգնած երկու սրբերի պատկերով:
Բազիլիկի հարդարանքում կարմիր են ներկված որոշ վարդյակներ ու մույթերի խոյակներ: Վանքի անվանման վերաբերյալ պահպանվել է հետևյալ ավանդապատումը:
|
|
|
Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)
Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)
|
|