|
Հայաստանում կինը առանձնապես չի ստրկացվել ո՛չ ստրկատիրական կարգերի օրով, երբ կային անգամ կին աստվածներ (Անահիտ, Աստղիկ, Նանե), և ո՛չ էլ միջին դարերում, ավատատիրական կարգերի օրով, երբ կինն անգամ շինարարական աշխատանքների և նվիրատվությունների մեջ հանդես է գալիս իբրև բարեգործ՝ իր ամուսնու կամ հոր ու եղբայրների հետ հավասար, երբ նրանց հիշատակին կամ արևապաշտության համար եկեղեցիներում պատարագ է մատուցվում: Ստրկատիրական կարգերի ժամանակաշրջանի այր և կնոջ դաշինքի օրինակ կարող է ծառայել 1969 թ. Ներքին Դվինում բացված դամբարանի քանդակազարդ քարը: Քարի վրա պատկերված են կողք-կողքի կանգնած տղամարդ ու կին՝ իրար ձեռք բռնած, որ նրանց միասնությունն ու սիրո դաշինքն են ազդարարում:
Կարո Ղաֆադարյան
|
|
|
Հայոց հողի հրաշալիքները → Արցախ → Երից Մանկանց վանք Երից Մանկանց վանք
Երից
Մանկանց վանքը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղից 10 կմ հարավ-արևմուտք, Մռավ
լեռնաշղթայի հարավային անտառածածկ լանջին: Հիմնադրվել է XVII դ. վերջին քառորդում`
որպես Գանձասարին հակաթոռ կաթողիկոսության կենտրոն: Երից Մանկանց վանքի եկեղեցին 1691-ին կառուցել է Սիմեոն Ա
Խոտորաշենցի հակաթոռ կաթողիկոսը (1675-1704) Սարգիս ճարտարապետի ձեռքով, որը ձգտել
է քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցին արտաքուստ նմանեցնել
Գանձասարի վանքի Սուրբ
Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն:
Կաթողիկոսական
ապարանքը տեղադրված է ձորալանջին, և նրա տանիքը վանքի բակի շարունակությունն է
կազմում: Բաղկացած է գլանաձև աշտարակից և դրան կից երկու թաղածածկ դահլիճներից: Հյուսիսային կողմում վանքի
ուղղանկյուն, թաղածածկ սեղանատունն է` խոհանոցով ու նախասրահով: Վանքի շուրջը
տարածվում է XVII-XVIII դդ. տապանաքարերով գերեզմանոցը: Երից Մանկանց վանքը Արցախի
հայտնի գրչության կենտրոններից էր:
Երից Մանկանց վանքի հիմնադրումից ի վեր սկսվել է դրա և Գանձասարի
կաթողիկոսության հակամարտությունը, որը ստիպել է Ամենայն հայոց կաթողիկոսներին
հանդես գալ հաշտարար միջնորդությամբ: Նահապետ Ա Եդեսացին Երից Մանկանց վանքի
Սիմեոն Ա և Գանձասարի Երեմիա կաթողիկոսներին հրավիրել է Էջմիածին և պարտավորեցրել
Սիմեոնին, որ նրան այլևս նոր կաթողիկոս չհաջորդի: Սակայն 1705-ին նրան հաջորդել է
ազգական Ներսեսը, որը սկիզբ է դրել նոր հակամարտության` Գանձասարի կաթողիկոս Եսայի
Հասան-Ջալալյանի հետ: 1707-ին Ալեքսանդր Ա Ջուղայեցին երկու կաթողիկոսներին կանչել
է Էջմիածին, նզովել Ներսեսին և օրինական կաթողիկոս հայտարարել Եսայուն: 1763-ին
Ներսեսին հաջորդել է նրա ազգական Իսրայելը (1763-1808), որին բանադրել է Սիմեոն Ա
Երևանցին և Գանձասարի կաթողիկոս հաստատել Հովհաննես Հասան-Ջալալյանին: 1819-ին,
հակաթոռ կաթողիկոս Սիմեոն Բ-ի (Սիմեոն Փոքր) մահով, Երից Մանկանց վանքի կաթողիկոսությունը վերացել է: Երից Մանկանց վանքը որպես վանք-ամրոց մեծ դեր
է խաղացել XVIII դ. սկզբին Արցախում ծավալված ազատագրական պայքարում:
|
|
|
Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)
Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)
|
|