Հայաստան
Ամրոցներ, բերդեր
Վանքեր, եկեղեցիներ
Արցախ
Ջավախք

Ազատի կիրճ <br />06.05.2012թ.
Ազատի կիրճ
06.05.2012թ.

   Առաջին կինը, որը հաղթահարել է Արարատ լեռան գագաթը, ալեքսանդրապոլցի բժշկուհի Հայկանդուխտ Չախմախչյանն է: Նա 1912 թվականի սեպտեմբերի 16-ին Ցյուրիխից ժամանած գիտնականների հետ նվաճեց բիբլիական լեռան գագաթը:

 

Հայոց հողի հրաշալիքները Հայաստան Վանքեր, եկեղեցիներ Հայրավանք

Հայրավանք

Հայրավանքը, որը հայտնի է նաև Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք անվանումներով, գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Այրիվան գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի առափնյա ապառաժուտ հրվանդանի վրա: Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին (IX դ.) ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք (հայկական ճարտարապետության եզակի նմուշներից է. ներքուստ և արտաքուստ բոլորաձև խորաններով) և կառուցված է կոպտատաշ բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը` սրբատաշ տուֆից: 1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու նրան արևմուտքից կից երկսյուն, երդիկավոր ութանիստ, չթաքարեզարդ գմբեթով գավիթ կառուցել: Հայրավանքը XIII դ. բազմաթիվ նվիրատվություններ է ստացել. 1211-ին Գեղարքունիք գավառի տեր, Զաքարյան իշխանների գործակից, սպարապետ Բուբայից` Առինջում այգի և Քանաքեռում` ջրաղաց, 1213-ին ոմն Համազասպից` այգի, Բեշքեն և Ինանիկ (Իվանե) Օրբելյան իշխաններից` Բերդ գյուղի հարկի մի մասը և այլն:

Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, պարսպից դուրս խցերի ու տնտեսական շենքերի ավերակներն են: Հայրավանքը գործել է մինչև XIX դ.: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը` վերակառուցվել:

Վանքի վերաբերյալ մեզ է հասել հետևյալ գեղեցիկ ավանդապատումը:


Share |

Հայրավանք
Հայրավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին հարավ-արևելքից
Հայրավանք
Հայրավանք
Հայրավանք
Հայրավանք
Հայրավանք
Հայրավանք
Հայրավանքի խաչքարերից
Հայրավանք
Հայրավանքի խաչքարերից
Հայրավանք
Հայրավանք
Հայրավանքի խաչքարերից
Հայրավանք
Հայրավանք
Հայրավանքի խաչքարերից
ՄԱՅԻՍԻ 19-ին՝ ՊԱՐԶ ԼՃԻՑ ԳՈՇԻ ԼԻՃ, ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ՝ ԳԵՂԱՐԴԻՑ ԳԱՌՆԻ

Սիրելի արշավականներ, մայիսի 19-ին մեկնում ենք Պարզ լիճ, Գոշավանք և Գոշի լիճ, տոմսի արժեքը՝ 4.000 դրամ, մայիսի 20-ին մեկնում ենք Գեղարդ, որտեղից կիրականացնենք քայլարշավ դեպի Գառնի՝ սարերով-ձորերով, տոմսի արժեքը՝ 3.000 դրամ: Գրանցվել կարող եք` զանգահարելով Էդգարին (094 89 55 16) կամ Տիգրանին (094 41 30 77):

 


Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)

Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)

 


Copyright © Edgar Harutyunyan. All rights reserved. Development by INFOstream