Հայաստան
Ամրոցներ, բերդեր
Վանքեր, եկեղեցիներ
Արցախ
Ջավախք

Ազատի կիրճ <br />06.05.2012թ.
Ազատի կիրճ
06.05.2012թ.

   Հայաստանում կինը առանձնապես չի ստրկացվել ո՛չ ստրկատիրական կարգերի օրով, երբ կային անգամ կին աստվածներ (Անահիտ, Աստղիկ, Նանե), և ո՛չ էլ միջին դարերում, ավատատիրական կարգերի օրով, երբ կինն անգամ շինարարական աշխատանքների և նվիրատվությունների մեջ հանդես է գալիս իբրև բարեգործ՝ իր ամուսնու կամ հոր ու եղբայրների հետ հավասար, երբ նրանց հիշատակին կամ արևապաշտության համար եկեղեցիներում պատարագ է մատուցվում: Ստրկատիրական կարգերի ժամանակաշրջանի այր և կնոջ դաշինքի օրինակ կարող է ծառայել 1969 թ. Ներքին Դվինում բացված դամբարանի քանդակազարդ քարը: Քարի վրա պատկերված են կողք-կողքի կանգնած տղամարդ ու կին՝ իրար ձեռք բռնած, որ նրանց միասնությունն ու սիրո դաշինքն են ազդարարում:

               Կարո Ղաֆադարյան

 

Հայոց հողի հրաշալիքները Հայաստան Վանքեր, եկեղեցիներ Կիրանց վանք

Կիրանց վանք

Կիրանց վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղից մոտ 12 կմ արևմուտք, Ոսկեպար գետակի վտակ Կունենի ձախ ափին, գեղատեսիլ անտառապատ հարթավայրում: Հիմնադրվել է XIII դ.: Կիրանց վանքի համալիրը կազմված է երեք եկեղեցիներից, երկու սրահ-գավիթներից ու տնտեսական շինություններից: Վանքը շրջափակված է եղել բարձր պարիսպներով, որոնք այժմ ավերակ են: Պահպանվել է կամարակապ մեծ դարպասը, որը բացվում է դեպի հարավ-արևմուտք: Կառույցների մեծ մասը աղյուսաշեն է` սրբատաշ քարե մանրամասերով: Շինությունների գետնախարիսխներն ու պատերի ստորին շարքերը, ինչպես նաև գլխավոր եկեղեցու քանդակազարդ բեմառաջքը քարից են: Կիրանց վանքի գլխավոր եկեղեցին (XIII դ.) ունի զույգ մույթերով գմբեթավոր հորինվածք` խորանի երկու կողմերում տեղադրված կրկնահարկ ավանդատներով: Ճակատները ձևավորված են խաչերի մեծադիր քանդակներով, որոնք բարձրանում են աստիճանաձև հիմքերի վրա և պսակում պատուհանների բացվածքները: Արևելյան ճակատը մշակված է զույգ, եռանկյունաձև խորշերով: Աղյուսաշեն պատերի վրա առանձնանում են սրբատաշ քարով իրականացված քանդակազարդ արևմտյան և հարավային շքամուտքերը: Եկեղեցին պսակված է ութանիստ, ուղղաձիգ համաչափություններով սլացիկ թմբուկով, որի բոլոր նիստերը երեսպատված են երկրաչափական զարդանախշ կազմող բազմագույն ջնարակված սալիկներով: Գլխավոր եկեղեցու երկու մուտքերը բացվում են սրահ-գավիթների մեջ: Կիրանց վանքի մյուս երկու աղյուսաշեն միանավ եկեղեցիները հարավից և հյուսիսից կցվել են գլխավոր եկեղեցուն: Վանքի սեղանատունը գտնվում է գլխավոր եկեղեցուց արևմուտք: Վանքի տարածքում պահպանվել են միաբանության բնակելի շինությունների ավերակները, գերեզմանատունը` տապանաքարերով: Կիրանց վանքի կառույցների ճարտարապետությունն ու հարդարանքը հայկական ու վրացական շինարարական ավանդույթների, ճարտարապետական ձևերի ու տարրերի, ինչպես նաև գմբեթում դրսևորված պարսկական դեկորատիվ արվեստի յուրօրինակ համադրություններ են:

Կիրանց վանքի գլխավոր եկեղեցին և սեղանատունը զարդարված են եղել որմնանկարներով (սեղանատանը միայն դրանց հետքերն են մնացել): Գլխավոր եկեղեցու գմբեթին «Համբարձման» տեսարանն է` չորս հրեշտակ (երկուսն են պահպանվել) վեր են բարձրացնում կապույտ Փառապսակը` «Քրիստոսը գահին նստած» պատկերով, թմբուկի վերին մասում աղոթող Աստվածածինն է` հրեշտակներով և երկու առաքյալներով շրջապատված, միջին մասում առաքյալներն են, ներքևում` տեսարաններ Հին կտակարանից: Չորս առագաստներին պատկերված են նստած ավետարանիչները:

Խորանի գմբեթարդին գահին նստած Աստվածածինն է Մանկան հետ, կողքին` երկու հրեշտակ: Որմնանկարների հաջորդ շարքում «Հաղորդության» տեսարանն է` կանգնած Քրիստոսին երկու կողմից մոտեցող 6-ական առաքյալներով: Լուսամուտի խորշում պատկերված են հրեշտակները, ցածում, շարժման մեջ` ձեռքերին մագաղաթե գալարափաթեթներով տասը սրբեր:

Կիրանց վանքի որմնանկարները, ընդհանուր առմամբ առնչվելով XIII դ. բյուզանդական արվեստի հետ, միաժամանակ ունեն արևելաքրիստոնեական արվեստին բնորոշ առանձնահատոկություններ:

Վանքի անվանման հետ կապված պահպանվել է հետևյալ ավանդապատումը:


Share |

Կիրանց վանք
Վանքի գլխավոր եկեղեցին հարավ-արևմուտքից
Կիրանց վանք
Կիրանց վանք
Կիրանց վանք
Վանքի գլխավոր եկեղեցու գմբեթը
Կիրանց վանք
Կիրանց վանք
Կիրանց վանք
Կիրանց վանք
Վանքի գլխավոր եկեղեցու գմբեթը ներսից
Կիրանց վանք
Կիրանց վանք
Կիրանց վանք
Վանքի գլխավոր եկեղեցու որմնանկարներից
Կիրանց վանք
Վանքի գլխավոր եկեղեցու որմնանկարներից
Կիրանց վանք
Վանքի գլխավոր եկեղեցու որմնանկարներից
Կիրանց վանք
Զարդանախշեր գլխավոր եկեղեցու արևելյան շքամուտքի վրա
Կիրանց վանք
Զարդանախշեր գլխավոր եկեղեցու արևելյան շքամուտքի վրա
Կիրանց վանք
Զարդանախշեր գլխավոր եկեղեցու արևելյան շքամուտքի վրա
Կիրանց վանք
Վանքի սեղանատունը
Կիրանց վանք
Վանքի սեղանատունը
ՄԱՅԻՍԻ 19-ին՝ ՊԱՐԶ ԼՃԻՑ ԳՈՇԻ ԼԻՃ, ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ՝ ԳԵՂԱՐԴԻՑ ԳԱՌՆԻ

Սիրելի արշավականներ, մայիսի 19-ին մեկնում ենք Պարզ լիճ, Գոշավանք և Գոշի լիճ, տոմսի արժեքը՝ 4.000 դրամ, մայիսի 20-ին մեկնում ենք Գեղարդ, որտեղից կիրականացնենք քայլարշավ դեպի Գառնի՝ սարերով-ձորերով, տոմսի արժեքը՝ 3.000 դրամ: Գրանցվել կարող եք` զանգահարելով Էդգարին (094 89 55 16) կամ Տիգրանին (094 41 30 77):

 


Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)

Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)

 


Copyright © Edgar Harutyunyan. All rights reserved. Development by INFOstream