Տնջրին 2030 տարեկան հսկա չինարի ծառ է Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղիհանդամասում։ԽորհրդայինՄիությանշրջանումայսծառինանձնագիրէշնորհվելորպես ԽՍՀՄ տարածքումգտնվողամենատարեցևամենաբարձրծառի։Չինարինունի 44 մ² մակերեսովփչակ, որտեղկարողէտեղավորվելհարյուրիցավելիմարդ։Հսկածառիսաղարթիստվերըկազմումէավելիքան 1400 մ²: Տնջրուբնիշրջանագիծըհիմքում 27 մէ, իսկբարձրությունը` 54 մետրիցավելի, մոտ 18 հարկանիշենքիբարձրությամբ։
Սրվեղի վանքը գտնվում է ՀՀ
Տավուշի մարզի Այգեհովիտ (նախկինում՝ Ուզունթալա) գյուղից 3 կմ դեպի հարավ-արևելք,
անտառի խորքում, ընդարձակ սարահարթի վրա: Բաղկացած է երկու պարիսպների մեջ
ամփոփված եկեղեցուց և այլ շինություններից: Կիրանց վանքից հետո Սրվեղի վանքը երկրորդ
աղյուսաշեն հուշարձանախումբն է:
Վանքի գլխավոր՝ Ս. Նշան
եկեղեցին կառուցվել է 1252-ին: Այդ մասին է վկայում հյուսիսային պատի վրա,
ավազանից արևմուտք պահպանված արձանագրությունը, որտեղ ասվում է, որ եկեղեցին
կառուցել են Արտավազն ու Սարգիսը Հովհաննեսի ձեռքով: Իսկ 1692-ին Աստուհի որդի
Մխիթարը նորոգել է եկեղեցու երկու դռները:
Ս. Նշան եկեղեցին
գմբեթավոր սրահ է, արևելյան կողմում կիսաշրջան աբսիդով ու կրկնահարկ խորաններով:
Երկրորդ հարկի խորանների հետ կապը իրականացված է եկեղեցու բեմից բացվող դռներով ու
աստիճաններով: Աստիճանները սկսվում են աբսիդից ու բարձրանում պատի բարձրության
միջով: Բոլոր կամարները սլաքաձև են, գմբեթը 12 նիստանի բարձր թմբուկով վեր է
խոյանում ամբողջ ծավալի նկատմամբ:
Սրվեղ անվանումը կապվում է
հենց գմբեթի հետ, որն ունի սուր, սրածայր վեղար: Եկեղեցու մուտքերը երկուսն են՝
հյուսիսային և արևմտյան կողմերից: Հատկանշական է, որ թեև եկեղեցին հիմնականում
կառուցված է թրծած աղյուսով, սակայն նրա հիմնապատերը շարված են մուգ վարդագույն
սրբատաշ քարերից: Վանքը տարբեր ժամանակներում բազմիցս նորոգվել է, ինչի վառ ապացույցն
է եկեղեցու պատերի մեջ հանդիպող խաչքարերի բեկորներն ու ծեփի հետքերը: Քանդակազարդ
ու արձանագրված բեկորներից մեկի վրա նշված է 1201 թվականը:
Հետագայում վանքի
հյուսիսային կողմում, պարսպի ներսում կառուցվել է փայտածածկ մի ուրիշ եկեղեցի:
Եկեղեցու մկրտության ավազանի խորշի կողքին գտնվող արձանագրությունը հայտնում է, որ
եկեղեցին կառուցել է գյուղի համայնքը 1889-ին, Հովհաննես քահանայի առաջնորդությամբ:
Վանքի մյուս շինությունները՝
շրջապարիսպը, խցերը, ձիթհանը բոլորովին ավերված են:
Կավե խողովակներով դեպի
վանքն է բերվել ՙԿեուռ՚ (ՙՅորդ՚) աղբյուրը: Այժմ այն չի գործում, սակայն
պահպանվել են կավե խողովակների հետքերն ու ջրավազանը:
Սրվեղի վանքի շրջակայքում
կան գյուղատեղիներ ու գերեզմանատներ, որոնք ծածկված են թանձրախիտ անտառներով: