Մեր ակումբը
Մեր ակումբի անդամները
Մեր տաղանդները

Արցախ <br />12.09.2011թ.
Արցախ
12.09.2011թ.

   Հայոց ամսանունները դարերի ընթացքում բավական փոփոխվել են: Մ.թ.ա. առաջին հազարամյակի կեսերից հայերն սկսել են օգտվել արեգակնային օրացույցից: Տարին կազմված էր 12 հիմնական (յուրաքանչյուրը` 30 օր) և մեկ լրացուցիչ (5 օր) ամիսներից: Հին հայկական տոմարով տարվա սկիզբը Նավասարդի 1-ն էր (օգոստոսի 11-ը): Ստորև տրված են հին հայկական ամսանունները:

Նավասարդ
Հոռի
Սահմի
Տրե
Քաղոց
Արաց
Մեհեկան
Արեգ
Ահեկան
Մարերի
Մարգաց
Հրոտից
Ավելյաց

 

Մեր մասին Մեր ակումբը

Մեր ակումբը

«Արշավականներ» հայրենագիտական ակումբը հիմնադրվել է 2008 թ. մայիսի 12-ին: Մինչ օրս կազմակերպվել է մոտ 120 արշավ, որոնց մասնակցել են 1000-ից ավելի երիտասարդներ: Մեր արշավների շնորհիվ հայ երիտասարդը հնարավորություն է ստանում ճանաչել իր հայրենիքը, առնչվել հայոց պատմությանն ու մշակույթին, իսկ որ այսօր այդ ամենի անհրաժեշտությունը կա, այդ հարցում երկու կարծիք լինել չի կարող:

Մեր երթուղիները խիստ բազմազան են, 3 տարում այցելել ենք ՀՀ բոլոր մարզերը, 6 անգամ ուսումնասիրել ենք Արցախի գանձերը, հաղթահարել ենք մի քանի լեռնագագաթներ (Արագած, Խուստուփ, Արա, Հատիս): Ուրախ ու հոգեթով միջավայր ունեցաղ ակումբի անդամները ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնց միավորում է սերը հայրենիքի նկատմամբ, այն բացահայտելու և պարզապես գաղափարակից ընկերների հետ շփվելու ցանկությունը:

2011 թվականից գործում է ակումբի պաշտոնական կայքը, որը հավակնում է դառնալ բնագավառի լավագույն կայքերից մեկը: Այստեղ ամենշաբաթյա պարբերությամբ տեղադրվում են ակումբի արշավների և մյուս իրադարձությունների ֆոտոհաշվետվությւոնները, սակայն պարտադիր չէ մասնակցել մեր արշավներին՝ կայքի ամենօրյա այցելուն լինելու համար: Կայքը կարող է դառնալ ձեր յուրօրինակ գրադարանը, այստեղ կգտնեք բազմաթիվ հետաքրքրաշարժ նյութեր ու նորություններ արշավների, հայ ճարտարապետության, պատմության, մշակույթի և, առհասարակ, հայի ու հայկականի մասին, իսկ կայքի բովանդակային հարստացման աշխատանքներն աընդհատ շարունակվում են:

Այնպես որ՝ բարի գալուստ մեր ակումբ:

Մեր ակումբը
Դեպի Եղիշե առաքյալի վանք (Արցախ)
Մեր ակումբը
Լաստիվեր
Մեր ակումբը
Իջնում ենք Ձորագետի կիրճ
Մեր ակումբը
Արագած, 28-ը մայիսի
Մեր ակումբը
Զուար
Մեր ակումբը
Հենց այսպես էլ ապրում ենք
Մեր ակումբը
Հունոտի կիրճ
Մեր ակումբը
Արցախ
Մեր ակումբը
Ամարաս
Մեր ակումբը
Սխտորաշենի 2030 տարեկան տնջրու մոտ
Մեր ակումբը
Սաղմոսավանք
Մեր ակումբը
Բեռնատարային արշավ Խոսրովի արգելոցում
Մեր ակումբը
Դեպի Արագածի հարավային գագաթ
Մեր ակումբը
Հնեվանք
Մեր ակումբը
Մեր արշավականները՝ ակումբի շապիկներով

Share |

ԿԱՐՃԱՏԵՎ ՀԱՆԳԻՍՏ ՁՄԵՌԱՅԻՆ ԱԿՏԻՎ ԱՐՇԱՎԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՈՒՄԻՑ ԱՌԱՋ

Սիրելի արշավականներ, ակումբը գտնվում է հանգստի շրջանում, նոր արշավաշրջանի բացումը՝ Ամանորից հետո, հետևեք մեզ, սպասվում են նոր որակի արշավներ և ոչ միայն...


 


Ազոխի քարանձավի բնակիչը (լուսանկարը՝ Տիգրան Շահբազյանի, 11.09.2011)

Ազոխի քարանձավի բնակիչը (լուսանկարը՝ Տիգրան Շահբազյանի, 11.09.2011)

 


Copyright © Edgar Harutyunyan. All rights reserved. Development by INFOstream