|
1840 թ. հունիսի 20-ի երկրաշարժի ժամանակ ամբողջովին կործանվեցին Մասիսի կատարամերձ Ակոռի գյուղը և նրա կողքի Սուրբ Հակոբ եկեղեցին: Զոհվում են Ակոռի գյուղի բոլոր բնակիչնեչրը՝ մոտ 2000 մարդ: Երկրաշարժից երեք տարի անց՝ 1843 թ., գերմանացի ճանապարհորդ, աշխարհագրագետ ու բնագետ Մորից Վագները Խաչատուր Աբովյանի հետ բարձրանում է Ակոռի գյուղի տեղանքը: Նրանց զարմացնում է մի բան. երկրաշարժն Ակոռիից ոչ մի հետք չէր թողել, սակայն գյուղի հռչակավոր այգում կանգուն են մնացել 13 ծիրանենի:
|
|
|
Նորություններ → Ակումբի → Սեպտեմբերի 10-12-ին՝ երկու ուղղություն  Սեպտեմբերի 10-12-ին՝ երկու ուղղություն 2011-09-16 15:40 Սեպտեմբերի 10-12-ին՝ երկու ուղղություն
Սիրելի արշավականներ, առաջիկա հանգտյան օրերին՝ սեպտեմբերի 10-12-ը, մեր ակումբը կազմակերպում է երկու տարբեր եռօրյա ուղևորություններ դեպի Սյունյաց աշխարհ՝ հաղթահարելու Խուստուփ լեռը և Արցախ: Ձեզ ենք ներկայացնում ուղևորությունների հակիրճ նկարագրությունը.
ԽՈւՍՏՈւՓ
1-ին օր՝ Երևանից մեկնում ենք Կապան քաղաք, որտեղից էլ սկսում ենք մեր վերելքը դեպի Խուստուփ: Գիշերելու ենք լեռան լանջին գտնվող Նավչան կոչվող տարածքում
2-րդ օր՝ առավոտյան շարունակում ենք մեր վերելքը, գագաթը հաջողությամբ հաղթահարելուց հետո վերադառնում ենք Նավչան, որտեղից էլ մեկնում ենք Վահանավանք՝ անցկացնելու 2-րդ գիշերը
3-րդ օր՝ Վահանավանքն ուսումնասիրելուց հետո վերադառնում ենք Երևան՝ չմոռանալով ճանապարհին կանգ առնել նաև հայ միջնադարյան ճարտարապետական գոհարներից մեկի՝ Բղենո Նորավանքի մոտ
Գիշերակացը՝ վրաններում (ովքեր վրան չունեն, մենք կտրամադրենք)
Տոմսի արժեքը՝ 17.000 դրամ, որն իր մեջ ներառում է տրանսպորտի և ուղեկցորդի ծախսերը
Սնունդը վերցնում ենք մեզ հետ
Գրանցման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 8, 18:00
ԱՐՑԱԽ
1-ին օր՝ Բերձոր - Շուշի (Ղազանչեցոց եկեղեցի, Կանաչ ժամ, Շուշիի բերդ) - Ստեփանակերտ
2-րդ օր՝ Ամարաս - Ազոխի քարանձավ - Սխտորաշենի 2030 տարեկան տնջրի
3-րդ օր՝ Գանձասար - Ասկերանի բերդ - Տիգրանակերտ - Վանքասարի եկեղեցի
Գիշերակացը՝ բարձրակարգ հյուրանոցում (2 և 3 տեղանոց սենյակներ, սառը և տաք ջուր, խոհանոց)
Տոմսի արժեքը՝ 30.000 դրամ, որն իր մեջ ներառում է տրանսպորտի, ուղեկցորդի և հյուրանոցում գիշերելու ծախսերը
Սնունդը վերցնում ենք մեզ հետ (մեկ օրվա, մնացածը՝ տեղում)
Գրանցման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 8, 14:00
Գրանցվել կարող եք՝ զանգահարելով Էդգարին (094 89 55 16) կամ Մերիին (091 23 43 70)
|
|
|
Ազոխի քարանձավի բնակիչը (լուսանկարը՝ Տիգրան Շահբազյանի, 11.09.2011)
Ազոխի քարանձավի բնակիչը (լուսանկարը՝ Տիգրան Շահբազյանի, 11.09.2011)
|
|