|
Հայաստանում կինը առանձնապես չի ստրկացվել ո՛չ ստրկատիրական կարգերի օրով, երբ կային անգամ կին աստվածներ (Անահիտ, Աստղիկ, Նանե), և ո՛չ էլ միջին դարերում, ավատատիրական կարգերի օրով, երբ կինն անգամ շինարարական աշխատանքների և նվիրատվությունների մեջ հանդես է գալիս իբրև բարեգործ՝ իր ամուսնու կամ հոր ու եղբայրների հետ հավասար, երբ նրանց հիշատակին կամ արևապաշտության համար եկեղեցիներում պատարագ է մատուցվում: Ստրկատիրական կարգերի ժամանակաշրջանի այր և կնոջ դաշինքի օրինակ կարող է ծառայել 1969 թ. Ներքին Դվինում բացված դամբարանի քանդակազարդ քարը: Քարի վրա պատկերված են կողք-կողքի կանգնած տղամարդ ու կին՝ իրար ձեռք բռնած, որ նրանց միասնությունն ու սիրո դաշինքն են ազդարարում:
Կարո Ղաֆադարյան
|
|
|
Նորություններ → Ակումբի → Թումանյանի աշխարհը Թումանյանի աշխարհը 2011-07-12 15:32 Սիրելի արշավականներ, այս կիրակի՝ հուլիսի 17-ին, ձեզ ենք առաջարկում մասնակցել հետևյալ բովանդակալից արշավին.
Արշավի նպատակակետերը՝ Դսեղի Ծովեր, Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանք, Հ. Թումանյանի տուն-թանգարան և Քոբայրի միջնադարյան համալիր Արշավի առանձնահատկությունը` սպասվում է քայլարշավ Դսեղի անտառներում՝ դեպի Բարձրաքաշ Ս. Գրիգոր վանք Արշավից ստացած տպավորությունները՝ հիշողություններ ամբողջ կյանքի համար Արշավի տեսակը՝ պատմաճանաչողական Տոմսի արժեքը՝ 4.500 դրամ (ներառված է նաև Հ. Թումանյանի տուն-թանգարանի տոմսի արժեքը)
Հանդիպում
ենք կիրակի, առավոտյան 8:00-ին, Ավ. Իսահակյանի արձանի մոտ: Արշավին
մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն մեզ մոտ մինչև շաբաթ օրը, ժամը
14:00: Գրանցվել կարող եք՝ զանգահարելով Էդգարին (094 89 55 16) կամ Մերիին
(091 23 43 70):
Թումանյանի աշխարհը Դսեղի Ծովերը
|
Թումանյանի աշխարհը Հ. Թումանյանի կիսանդրին նրա տուն-թանգարանի մոտ
|
Թումանյանի աշխարհը Մամիկոնյանների զինանշանը Բարձրաքաշ Ս. Գրիգոր վանքում
|
Թումանյանի աշխարհը Քոբայրավանքի որմնանկարները
|
|
|
|
Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)
Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)
|
|