Ակումբի
Տուրիզմի և մշակույթի
Սուրբ Սարգիս զորավարի և նրա անունը կրող տոնի մասին
Հայաստանի երկհարկ եկեղեցիները
Ի՞նչ է եղել Թուրքիայի տարածքի հայկական եկեղեցիների հետ
Ավստրալացի լուսանկարիչ Լինկոլն Հարիսոնը լուսանկարել է տիեզերքի շարժումը (լուսանկարներ)
Մասնակի վերականգնվել և ամրակայվել է Որոտնավանքի Սբ. Կարապետ եկեղեցու որմնանկարը
Կայքի

Արցախ <br />12.09.2011թ.
Արցախ
12.09.2011թ.

   1918 թ. մայիսի 22-28-ին՝ Սարդարապատի հերոսամարտի օրերին, յոթ գիշեր ու ցերեկ անընդմեջ ղողանջում էին Արարատյան դաշտի և շրջակա վայրերի հայկական եկեղեցիների զանգերը՝ ազդարարելով, որ հայ ժողովուրդը կենաց և մահու կռիվ է մղում: Դա ամենատևական զանգահարությունն էր Հայկական լեռնաշխարհում վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը:

 

Նորություններ Տուրիզմի և մշակույթի Ի՞նչ է եղել Թուրքիայի տարածքի հայկական եկեղեցիների հետ

Ի՞նչ է եղել Թուրքիայի տարածքի հայկական եկեղեցիների հետ

Ի՞նչ է եղել Թուրքիայի տարածքի հայկական եկեղեցիների հետ

2011-09-01 04:47

Wikileaks-ի՝ օրերս գաղտնազերծած փաստաթղթերի հրապարակումներից մեկի համաձայն, 2008-ի աշնանը Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը ամերիկացի դիվանագետների հետ զրույցում նշել էր. - «1910 թվականին Թուրքիայի տարածքում 2200 գործող հայկական եկեղեցի կար: Այժմ մնացել են 45-ը»:

Ի՞նչ է եղել մնացյալ եկեղեցիներին, ինչի՞ արդյունքում է նվազել եկեղեցիների քանակը և մի քանի այլ հարցեր մենք փորձեցինք պարզել հուշարձանագետ Սամվել Կարապետյանից։ Նրա խոսքով՝ Թուրքիայում մնացած եկեղեցիները կիսավեր կամ ավերակ վիճակում են, հաճախ միայն եկեղեցատեղն է նշմարվում և տարբեր նպատակներով են օգտագործվում:

«Օրինակ՝ Արևմտյան Հայաստանում մոտ երեք տասնյակ կանգուն եկեղեցիներին կից մինարե են ավելացրել ու գործածում են իբրև մզկիթներ։ Կան եկեղեցիներ, որոնք պահպանվել են գյուղերում՝ իբրև գյուղացու բնակարանի մի մասը, մարդիկ ապրում են մեջը, երբեմն օգտագործում են որպես հարդանոց, երբեմն՝ գոմ։

Իհարկե, Թուրքիան մի վատ օրենք ունի, որ ամեն գյուղում տվյալ գյուղի ծխական եկեղեցին թուրք կամ քուրդ բնակչի սեփականությունն է, և երբ սեփական է, տվյալ բնակիչը վարվում է ինչպես իրեն հարմար է։ Մեկ խոսքով՝ պետությունը անտերության է մատնել այդ եկեղեցիները»:

Հուշարձանագետը նկատեց, որ հավանաբար Արամ Աթեշյանը տեղյակ չէ իրական եկեղեցիների քանակին, միայն գործողները նկատի ունի, և նրա խոսքը հավանաբար ուղղված է եղել Հայ առաքելական եկեղեցիներին:

«Բայց եկեք չմոռանանք, որ հայկական եկեղեցիներ են նաև հայ կաթողիկե եկեղեցիները։ Արևմտյան Հայաստանում, օրինակ՝ Տարոնում, Բագրևանդում, Ալաշկերտում, ունենք հայ կաթողիկե եկեղեցիներ, որ երբեք նկատի չեն առնվում, քանի որ Հայ առաքելական եկեղեցու հովվապետը միայն հայ առաքելական եկեղեցիներով է հետաքրքրված, բայց եթե ասում ենք հայկական եկեղեցի, պիտի անպայման հայ կաթողիկե եկեղեցին էլ նկատի ունենանք»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների հաշվառված լինելուն, ապա Ս. Կարապետյանը նշեց, որ Պոլսո պատրիարքի գլխավորությամբ հաշվառված եղել են 1910-1913 թթ.-ին գործող եկեղեցիները.

«Այսինքն՝ Թուրքիայի կառավարության պատվերով էր, որ Պոլսո պատրիարքը կազմեց գործող եկեղեցիների ցուցակները ու հանձնեց կառավարությանը»։

Անդրադառնալով եկեղեցիների քանակի նվազմանը՝ հուշարձանագետն այդ փաստը համարեց Թուրքիայի քաղաքականության արդյունք.

«Սա պետական ծրագիր է, Թուրքիայի վարած քաղաքականության արդյունք։

1940-ականներից Թուրքիան Արևմտյան Հայաստանում թիրախ դարձրեց պատմական հուշարձանները, այսինքն՝ Ցեղասպանությունից հետո, շատ պարզ է, որ Թուրքիայի կառավարությունը փորձում էր ձերբազատվել նաև երբեմնի բնիկների ներկայությունը փաստող պատմական հուշարձաններից։ Չնայած՝ շատ տեղերում եկեղեցիները դեռ կանգուն են»։

Աղբյուրը՝ 1in.am


Share |

ԿԱՐՃԱՏԵՎ ՀԱՆԳԻՍՏ ՁՄԵՌԱՅԻՆ ԱԿՏԻՎ ԱՐՇԱՎԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՈՒՄԻՑ ԱՌԱՋ

Սիրելի արշավականներ, ակումբը գտնվում է հանգստի շրջանում, նոր արշավաշրջանի բացումը՝ Ամանորից հետո, հետևեք մեզ, սպասվում են նոր որակի արշավներ և ոչ միայն...


 


Ազոխի քարանձավի բնակիչը (լուսանկարը՝ Տիգրան Շահբազյանի, 11.09.2011)

Ազոխի քարանձավի բնակիչը (լուսանկարը՝ Տիգրան Շահբազյանի, 11.09.2011)

 


Copyright © Edgar Harutyunyan. All rights reserved. Development by INFOstream