Ակումբի
Տուրիզմի և մշակույթի
Սուրբ Սարգիս զորավարի և նրա անունը կրող տոնի մասին
Հայաստանի երկհարկ եկեղեցիները
Ի՞նչ է եղել Թուրքիայի տարածքի հայկական եկեղեցիների հետ
Ավստրալացի լուսանկարիչ Լինկոլն Հարիսոնը լուսանկարել է տիեզերքի շարժումը (լուսանկարներ)
Մասնակի վերականգնվել և ամրակայվել է Որոտնավանքի Սբ. Կարապետ եկեղեցու որմնանկարը
Կայքի

Արցախ <br />12.09.2011թ.
Արցախ
12.09.2011թ.

   Բղենո Նորավանքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի մոտ, անտառապատ կիրճերով շրջապատված եռանկյունաձև դարավանդի վրա: Այս հոյակերտ ճարտարապետական հուշարձանը կառուցվել է X-XI դդ.: Համալիրի մասին հիշատակել է պատմիչ Ստեփանոս Օրբելյանը:
   Աղթամարի հետ միասին Բղենո Նորավանքը հարուստ, ավարտուն սյուժետային պատկերաքանդակներով հայկական եզակի հուշարձաններից է: Այս կառույցը հայ ճարտարապետության մեջ արտակարգ տեղ է գրավում ոչ միայն հատակագծային հորինվածքի յուրօրինակությամբ, այլև իր բարձրավեստ քանդակներով:
   Ուշագրավն այն է, որ Բղենո Նորավանքը 1932 թ. պատահաբար հայտնաբերել է հայ մեծանուն գրող Ակսել Բակունցը:

 

Նորություններ Տուրիզմի և մշակույթի Հայաստանի երկհարկ եկեղեցիները

Հայաստանի երկհարկ եկեղեցիները

Հայաստանի երկհարկ եկեղեցիները

2011-12-20 01:26

Հայ միջնադարյան ճարտարապետության մեջ հանդիպում է եկեղեցիների մի տիպ, որը խիստ ուշագրավ հորինվածք ունի և առանձնապես տարածված չէ: Խոսքը երկհարկ-եռաստիճան եկեղեցիների մասին է, որոնք գմբեթի հատվածում ավարտվում են սյունազարդ ռոտոնդայով: Նշված եկեղեցիների երկրորդ հարկ բարձրանում էին դրսից քարե հիմնական կամ փայտե շարժական, պատին հարմարեցվող աստիճաններով: Հայաստանում հաշվել ենք նմանատիպ 5 եկեղեցի, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ժամանակագրական առումով նշված շինություններից առաջինը կառուցվել է Գոշավանքի գրատունը, որն ի սկզբանե եղել է փայտածածկ: Հայտնի է, որ գրատունը կառուցվել է XIII դարում, մինչև 1241 թ., վանահայր Մարտիրոսի օրոք, ով գրատանը արևմուտքից կից կառուցել է նաև ժամատուն:

Երկրորդը Եղվարդի Ս. Աստվածածին երկհարկ-եռաստիճան եկեղեցին, որը Լ. Ս. Խաչիկյանի «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» աշխատության մեջ հիշատակվում է նաև Ս. Նշան, Ս. Առաքելոց, Ս. Կուսանաց անուններով: Ճարտարապետը Շահիկ վարպետն է: Եկեղեցին կառուցել է Ազիզբեկ իշխանը կնոջ` Վախախի երազի հիման վրա, քրիստոնեության ընդունման 1000-ամյակի առթիվ (1301 թ.): Առաջին հարկը ծածկված է խաչաձևվող կամարներով: Երկրորդ հարկը, խաչաձև հատակագծով անկյուններից ձգվում են գլանաձև բներ, խարիսխներ, խոյակներ ունեցող կիսասյուներ, որոնք միանալով իրենց վրա են պահում գմբեթը: Շենքի յուրաքանչյուր պատին կա կենդանիների ու թռչունների սյուժետային պատկերներ: Ըստ Թորոս Թորամանյանի, այդ պատկերաքանդակները Հայաստանի 13 եւ 14-րդ դարերի արվեստագետներին եւ ճարտարապետներին մեծ պատիվ կբերեին:

Ժամանակագրական առումով Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցուն հաջորդում է Նորավանքի Բուրթելաշեն Ս. Աստվածածին եկեղեցին, որն իր հորինվածքով գրեթե նույնությամբ կրկնում է Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցու ձևը: Այն 1331-1339 թթ. կառուցել է Բուրթել իշխանը: Եկեղեցու 1-ին հարկի մուտքի բարավորին քանդակված են գահավորակի վրա նստած Աստվածածինը` գոգին մանուկ Հիսուսը և երկու կողմերում կանգնած Գաբրիել ու Միքայել հրեշտակապետերը, վերին հարկի մուտքի ճակատակալ քարին` Քրիստոսը (մինչև գոտկատեղը), նրա երկու կողքերին` Պողոս և Պետրոս առաքյալները: Յուրօրինակ հորինվածքով կտիտորական բարձրաքանդակ (այժմ` խիստ վնասված) կա եկեղեցու գմբեթի սյուներին, որոնցից արևմտյանի վրա քանդակված է գորգով ծածկված, բազմոցին նստած Աստվածածինը` ձախ ձեռքով մանուկ Հիսուսին պահած: Կողքի սյուներին պատկերված են Բուրթել իշխանը` եկեղեցու մանրակերտով, և Բեշքեն իշխանը` ողջ հասակով: 1983-ին Ս. Աստվածածին եկեղեցու մոտ գտնվել է արևելյան պատից ընկած (այժմ ագուցված է տեղում) Օրբելյան իշխանական տան զինանշանը` մագիլներում եղնիկ բռնած արծվի բարձրաքանդակը, իսկ Ս. Գրիգոր եկեղեցու կողքին` մի գեղաքանդակ խաչքար, որի վերին մասում «Քրիստոսը փառքի մեջ» պատկերաքանդակն է, շուրջը` ավետարանիչների խորհրդանիշերը, իսկ խաչի երկու կողմերում, շեղանկյունիների մեջ պատկերված են (մինչև գոտկատեղը) տասներկու առաքյալները` Սուրբ Գիրքը ձեռքերին:

Կոտայքի մարզի Կապուտան գյուղի հյուսիս-արևելյան եզրին, բլրի վրա գտնվող Կապտավանքը կառուցվել է 1349 թ.: Ի տարբերություն Եղվարդի և Նորավանքի նմանատիպ եկեղեցիների, Կապտավանքը աչքի չի ընկնում արտաքին հարդարանքի տարրերով:

Եվ, վերջապես, հինգերորդը Կարբիի Ս. Աստվածածին եկեղեցու զանգակատունն է, որը կառուցվել է XIII-XIV դդ.: Սա առանձնահատուկ է նրանով, որ տապանատուն ծառայող առաջին հարկը փաստորեն սովորական մուտք չունի, այլ երկու կողմից առկա են կամարակապ բացվածքներ, իսկ երկրորդ հարկը ծառայել է որպես զանգակատուն, ոչ թե եկեղեցի:

Հայաստանի երկհարկ եկեղեցիները
Գոշավանքի գրատունը (լուսանկարը՝ Վահե Մարտիրոսյանի)
Հայաստանի երկհարկ եկեղեցիները
Գոշավանքի գրատունը
Հայաստանի երկհարկ եկեղեցիները
Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցին
Հայաստանի երկհարկ եկեղեցիները
Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցին
Հայաստանի երկհարկ եկեղեցիները
Նորավանքի Ս. Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցին
Հայաստանի երկհարկ եկեղեցիները
Նորավանքի Ս. Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցին
Հայաստանի երկհարկ եկեղեցիները
Կապտավանքը (լուսանկարը՝ Վահե Մարտիրոսյանի)
Հայաստանի երկհարկ եկեղեցիները
Կարբիի Ս. Աստվածածին եկեղեցին և զանգակատունը
Հայաստանի երկհարկ եկեղեցիները
Կարբիի Ս. Աստվածածին եկեղեցու զանգակատունը

Share |

ԿԱՐՃԱՏԵՎ ՀԱՆԳԻՍՏ ՁՄԵՌԱՅԻՆ ԱԿՏԻՎ ԱՐՇԱՎԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՈՒՄԻՑ ԱՌԱՋ

Սիրելի արշավականներ, ակումբը գտնվում է հանգստի շրջանում, նոր արշավաշրջանի բացումը՝ Ամանորից հետո, հետևեք մեզ, սպասվում են նոր որակի արշավներ և ոչ միայն...


 


Ազոխի քարանձավի բնակիչը (լուսանկարը՝ Տիգրան Շահբազյանի, 11.09.2011)

Ազոխի քարանձավի բնակիչը (լուսանկարը՝ Տիգրան Շահբազյանի, 11.09.2011)

 


Copyright © Edgar Harutyunyan. All rights reserved. Development by INFOstream