Ակումբի
Տուրիզմի և մշակույթի
Մայիսի 19-ին «Թանագարանների գիշեր» միջոցառման ժամանակացույցը
Հոլի. գարնան զարթոնքը Հնդկաստանում
Մայիսի 20-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում
Կենդանական աշխարհ
Վայրի բնություն (ֆոտոշարք)
Կայքի

Ազատի կիրճ <br />06.05.2012թ.
Ազատի կիրճ
06.05.2012թ.

   Հազարամյակներ առաջ հայ կինը իր կրծքի կաթը հեղել է քարի վրա, ապա նորածնին կերակրել քարին թափված կաթով: Դա մեծ խորհուրդ է ունեցել. մայրն իր որդուն կապել է հայրենի տան, հայրենիքի հետ, սիրելի դարձրել նրան քարակերտ օրրանը: Այդ պատճառով էլ քարը հնուց ի վեր սրբազան է եղել հայի համար:
   Ռաֆայել Իսրայելյանը գրել է. «Քարի վրա է ծնվել հայը, քարի վրա ապրել, քարով ապրել, քարը քարին դրել, քարի վրա բարձրացել: Քարերի մեջ է աճել հայ մանուկը, քարով խաղ արել, քարն իմացել, քարի պես ամրացել»:

 

Նորություններ

 

2012-05-09 19:54Տուրիզմի և մշակույթի
Պլիտվիցյան լճեր (ֆոտոշարք)

Աշխարհի ամենագեղեցիկ ազգային պարկերից մեկը՝ «Պլիտվիցյան լճեր»-ը Խորվաթիայի ազգային հպարտությունն է: Ազգային պարկի տարածքում կան 16 լիճ, 140 ջրվեժ, 20 քարանձավ:

 

2012-05-09 12:21Տուրիզմի և մշակույթի
Էվերեստ-1982

Երկարատև նախապատրաստական աշխատանքներից հետո ԽՍՀՄ հավաքականն անցավ ավելի դժվար երթուղով, քան մինչ այդ անցել էին Էվերեստի գագաթը նվաճողները:

 

2012-05-08 23:23Տուրիզմի և մշակույթի
Մայիսյան հաղթանակների խորհուրդը

Հայրենիքում ազատ ապրելու և ստեղծագործելու իրավունք և կամք. ահա այն ոգևորող ուժերը, որոնք առաջնորդել են մեզ դարեդար:

 

2012-05-08 20:05Տուրիզմի և մշակույթի
Եթովպիայի կանայք

Եթովպիան կամ, ինչպես նախկինում էին կոչում, Հաբեշստանը գտնվում է Աֆրիկա մայրցամաքի արևելքում և չունի ելք դեպի ծով: Բնակչության թվով երրորդն է Աֆրիկայում: Եթովպիան Աֆրիկայի հնագույն քրիստոնեական երկրներից է և աշխարհի հնագույն երկրներից մեկն է: Մայրաքաղաքն է Ադդիս-Աբեբան:

 

2012-05-08 16:03Տուրիզմի և մշակույթի
Մերօրյա Շուշին (ֆոտոշարք)

Շուշիի ազատագրման 20 ամյակի կապակցությամբ մեր ընթերցողներին ենք ներկայացնում հետաքրքիր ֆոտոշարք մերօրյա Շուշիից: Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Էդգար Հարությունյանի

 

2012-05-08 13:07Տուրիզմի և մշակույթի
Կանդովան. քարանձավային քաղաք

Կանդովանի ժայռափոր բնակարաններից շատերը նույնիսկ մի քանի սենյականոց են, ունեն մուտք, աստիճան, պատուհաններ: Տեղաբնակների համար եկամտաբեր բիզնես է դարձել իրենց բնակարանները զբոսաշրջիկներին օրավարձով հանձնելը:

 

2012-05-08 01:30Տուրիզմի և մշակույթի
Մորեյն լիճը Կանադայում

Այս անկրկնելի և դրախտային լիճը գտնվում է Կանադայի Բանֆ ազգային պարկում: Լիճը սնվում է սառցադաշտերից՝ ամենաբարձր մակարդակին հասնելով հունիսին:

 

2012-05-07 13:10Տուրիզմի և մշակույթի
Աշխարհի լավագույն կամուրջները հետիոտն զբոսանքի համար. Բրուքլինյան կամուրջ

Բրուքլինյան կամրջի երկարությունը 1825մ է, և նրա շինարարության ավարտին այն աշխարհի ամենաերկար կախովի կամուրջն էր, ինչպես նաև՝ առաջինը, որի շինարարության մեջ պողպատ էր օգտագործված:

 

2012-05-07 11:24Տուրիզմի և մշակույթի
Ժանսեմ

Նկարիչն իր կտավներին լուծում է տալիս ոչ մեկին կրկնող, նրբագեղ գույների ներդաշնակումներով: Վարպետությամբ կատարյալ, զգայաթրթիռ ու երգող գծերը ընկալվում են իբրև պատկերի «մարմնի» արյունատար երակներ, իբրև ջութակի մենանվագ:

 

2012-05-07 10:31Տուրիզմի և մշակույթի
Ամառանոց լեռան մեջ՝ Վիլլա Վալը Շվեյցարիայում

Շվեյցարիայի Վալս հովտի բլուրներից մեկում գտնվող այս շենքը համարվում է ժամանակակից ճարտարապետության գլուխգործոց: Այն ունի 4000 ֆուտ խորություն:

 

Prev Next
ՄԱՅԻՍԻ 19-ին՝ ՊԱՐԶ ԼՃԻՑ ԳՈՇԻ ԼԻՃ, ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ՝ ԳԵՂԱՐԴԻՑ ԳԱՌՆԻ

Սիրելի արշավականներ, մայիսի 19-ին մեկնում ենք Պարզ լիճ, Գոշավանք և Գոշի լիճ, տոմսի արժեքը՝ 4.000 դրամ, մայիսի 20-ին մեկնում ենք Գեղարդ, որտեղից կիրականացնենք քայլարշավ դեպի Գառնի՝ սարերով-ձորերով, տոմսի արժեքը՝ 3.000 դրամ: Գրանցվել կարող եք` զանգահարելով Էդգարին (094 89 55 16) կամ Տիգրանին (094 41 30 77):

 


Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)

Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)

 


Copyright © Edgar Harutyunyan. All rights reserved. Development by INFOstream