Ակումբի
Տուրիզմի և մշակույթի
Մայիսի 19-ին «Թանագարանների գիշեր» միջոցառման ժամանակացույցը
Հոլի. գարնան զարթոնքը Հնդկաստանում
Մայիսի 20-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում
Կենդանական աշխարհ
Վայրի բնություն (ֆոտոշարք)
Կայքի

Ազատի կիրճ <br />06.05.2012թ.
Ազատի կիրճ
06.05.2012թ.

   Բղենո Նորավանքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի մոտ, անտառապատ կիրճերով շրջապատված եռանկյունաձև դարավանդի վրա: Այս հոյակերտ ճարտարապետական հուշարձանը կառուցվել է X-XI դդ.: Համալիրի մասին հիշատակել է պատմիչ Ստեփանոս Օրբելյանը:
   Աղթամարի հետ միասին Բղենո Նորավանքը հարուստ, ավարտուն սյուժետային պատկերաքանդակներով հայկական եզակի հուշարձաններից է: Այս կառույցը հայ ճարտարապետության մեջ արտակարգ տեղ է գրավում ոչ միայն հատակագծային հորինվածքի յուրօրինակությամբ, այլև իր բարձրավեստ քանդակներով:
   Ուշագրավն այն է, որ Բղենո Նորավանքը 1932 թ. պատահաբար հայտնաբերել է հայ մեծանուն գրող Ակսել Բակունցը:

 

Նորություններ Տուրիզմի և մշակույթի Հայ լեռնագնացները՝ Կազբեկի գագաթին (լուսանկարներ)

Հայ լեռնագնացները՝ Կազբեկի գագաթին (լուսանկարներ)

Հայ լեռնագնացները՝ Կազբեկի գագաթին (լուսանկարներ)

2011-08-12 12:22

Այս անգամ, ի տարբերություն նախորդների, ամեն ինչ այդքան էլ պարզ չէր, Կազբեկը բավական բարդ լեռնագագաթ է, եղանակային բոլոր կանխագուշակումները լավ բան չէին հուշում, թիմում 5 լեռնագնացներից 3-ը աղջիկ էին, որից 2-ը նոր էին սկսում իրենց քայլերը ալպինիզմում և իրենց համար նպատակ էր դրված միայն մարզումներ անցկացնել սառցադաշտերի վրա՝ տեխնիկական հնարքների կատարելագործման համար, որն անիրական կլիներ անցկացնել Հայաստանյան պայմաններում, և ամեն ինչ կարծես թե աշխատում էր հայտնի հայկական սկզբունքով  «Կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը», բայց հայ լեռնագնացները քաջ ու խիզախ գտնվեցին, և հաջող մարզումներից հետո մարտական տրամադրությամբ, ի զարմանս տեղացի լեռնագնացների, որոշում կայացրին հաղթահարել գագաթը : Այո՛, նորեկների համար դժվար էր , այո՛, եղանակային պայմանները շատ վատն էին, այո՛, թթվածնի պակասը զգացնել էր տալիս, բայց այդ ամենը մի կողմ է դրվում, երբ թիմի անդամներն ունեն լավ գիտելիքներ, լավ գույք, հանդերձանք և ամենակարևորը՝ ունեն մե՜ծ ցանկություն:

Երևի թե Կազբեկը, տեսնելով այս մե՜ծ ցանկությունը, իր սպիտակափառ գագաթը ժամանակավոր հանձնեց մեր լեռնագնացներին:

Նրանք հաղթեցին, հաղթեցին առաջին հերթին իրենք իրենց: Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմի 5 լեռնագնացներ օգոստոսի 8-ին Կազբեկի գագաթին (5033 մ) ծածանեցին հայոց Եռագույնը: Ահա և մեր լեռնագնացները.

1. Գարեգին Ունուսյան (խմբի ղեկավար)
     2. 
Լևոն Մովսիսյան
     3. 
Հասմիկ Մանանդյան
     4. 
Անի Խաչատրյան
     5. 
Մոնար Մովսիսյան

Դե ինչ, կարող ենք փաստել, որ մեկ ամսում Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան կատարեց երկու լուրջ վերելք նախ Դեմավենդ (5671 մ), և ապա՝ Կազբեկ (5033 մ):

Արդեն վստահություն կա, որ հիմք է դրվում ազգային հավաքականի ձևավորմանը և լեռնագնացության տարածմանը երիտասարդության շրջանում: Արդեն իսկ ֆեդերացիա են դիմել մոտ 120 երիտասարդ լեռնագնացության մեջ ներգրավվելու խնդրանքով:

Սեպտեմբերից ստեղծելու ենք մարզական ակումբներ և սկսելու ենք ակտիվ մարզումներ դպրոցական պատանիների շրջանում, զուգահեռաբար ԲՈՒՀրում պլանավորում ենք ունենալ լեռնագնացությամբ զբաղվող միավորումներ:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա

Հայ լեռնագնացները՝ Կազբեկի գագաթին (լուսանկարներ)
Հայ լեռնագնացները՝ Կազբեկի գագաթին (լուսանկարներ)
Հայ լեռնագնացները՝ Կազբեկի գագաթին (լուսանկարներ)
Հայ լեռնագնացները՝ Կազբեկի գագաթին (լուսանկարներ)
Հայ լեռնագնացները՝ Կազբեկի գագաթին (լուսանկարներ)
Հայ լեռնագնացները՝ Կազբեկի գագաթին (լուսանկարներ)

Share |

ՄԱՅԻՍԻ 19-ին՝ ՊԱՐԶ ԼՃԻՑ ԳՈՇԻ ԼԻՃ, ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ՝ ԳԵՂԱՐԴԻՑ ԳԱՌՆԻ

Սիրելի արշավականներ, մայիսի 19-ին մեկնում ենք Պարզ լիճ, Գոշավանք և Գոշի լիճ, տոմսի արժեքը՝ 4.000 դրամ, մայիսի 20-ին մեկնում ենք Գեղարդ, որտեղից կիրականացնենք քայլարշավ դեպի Գառնի՝ սարերով-ձորերով, տոմսի արժեքը՝ 3.000 դրամ: Գրանցվել կարող եք` զանգահարելով Էդգարին (094 89 55 16) կամ Տիգրանին (094 41 30 77):

 


Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)

Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)

 


Copyright © Edgar Harutyunyan. All rights reserved. Development by INFOstream